«Երշիկը քամակդ եմ կոխելու…». միջադեպ` Քոչարյանի աջակիցների և նրան մեղադրողների միջև

Սեպտեմբերի 3-ին առավոտյան ժամը 11-ից մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանում: Այս ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ՍԴ դահլիճում Քոչարյանի աջակիցների և նրան մեղադրողների խմբի միջև։

Երկրորդ նախագահին մեղադրողները լուտանքներ հնչեցրին Քոչարյանի, նրա ընտանիքի եւ անգամ լրագրողների հասցեին: Նրանք էլ նույն կերպ փոխադարձեցին:

Մի տղամարդ կոչ արեց, որ կանայք իրենց կանանց նման պահեն, որովհետեւ գաղութում չեն գտնվում:

Ոստիկանները եւս փորձեցին կարգի հրավիրել երկու կողմին, հատկապես ագրեսիվ մի կնոջ: Քոչարյանի աջակիցները այդ կնոջը եւ նրա կողքին նստած այլ կանանց անվանեցին մանկապիղծներ եւ երշիկ ուտողներ: Կինն էլ տեղից վեր թռավ ու գոռաց. «Երշիկը քամակդ եմ կոխելու…Գնա տուլիկ տար Քոչարյանին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ