Օհանյանը բացահայտ սպառնում էր սովորական քաղաքացիներին…

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը YerevanToday-ին տված հարցազրույցում ասել է, թե 2008 թվականի փետրվարի 23-ին 0038 հրամանը գրվել է՝ չեզոքացնելու երկու սպառնալիք. «Առաջինն այն է, որ բանակը խառնվում էր ներքաղաքական գործընթացներին, որոշ զինվորականներ, իրենց ընկերների հետ միասին, ստորաբաժանումներով, խառնվում էին, հավաքվում էին տարբեր տեղեր, զենք էին կրում, պետության մեջ շարժվում էին, և այդ խնդիրը Ռոբերտ Քոչարյանը դրել է:

Երկրորդ սպառնալիքն այն է, որ ԱԱԾ-ից կային տեղեկություններ, որ հնարավոր է որոշ զորամասերի վրա հարձակում՝ զենք հայթայթելու համար: Այդ ցուցումը Ռոբերտ Քոչարյանը տվել է շուրջ 70 հոգու հետ անցկացված խորհրդակցության ժամանակ: Հիմա փաստերը խեղաթյուրելն անընդունելի է»:

Հետաքրքիր է, որ մինչ այս Օհանյանը այլ դիտանկյունից էր մեկնաբանում 0038 հրամանը եւ այս վերջին՝ նոր տեսակետին կամ բացահայտմանը փաստացի հանգել էր միայն այս տարվա փետրվարից, երբ գործում ներգրավվել է որպես մեղադրյալ:

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու համար, ի թիվս Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի եւ Միքայել Հարությունյանի, Մարտի 1-ի առանձնացված գործով այս տարվա հունվարին մեղադրանք է առաջադրվել նաեւ Սեյրան Օհանյանին:

Նյութի աղբյուր՝ ILur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ