«Իրենց երեխաներին սպանողը, պարզվում է, քաղաքական գործիչ է և կարող է մտնել քաղաքականություն․․․».Մանուչարյան

«Քոչարյանի շուրջ հիմա համախմբվողները Հայաստանում քաղաքական սպանությունների, հանցագործությունների հետ կապված մարդիկ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Մանուչարյանը շարունակում է. «Ես տեսա մարդկանց, ովքեր կապված են Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի սպանությունների, Հոկտեմբերի 27-ի հետ։ Այն կուսակցությունները, քաղաքական գործիչները, ինֆորմացիոն հարթակները, որոնք շարունակում են պնդել, թե կա Քոչարյան քաղաքական գործիչ՝ աչքներիդ առաջ դրեք 10 սպանվածների լուսանկարները, էլ չեմ ասում՝ այն 150-ից ավելի բանտարկյալների, որ տարել նստեցրել են, հազարավոր մարդկանց, որ ծեծում ջարդում են․․․ նրանց աչքերին նայելով՝ վերլուծություն թող անեն, որ իրենց երեխաներին սպանողը, պարզվում է, քաղաքական գործիչ է և կարող է մտնել քաղաքականություն»։

Մանուչարյանի դիտարկմամբ՝ Քոչարյանը քաղաքականության մեջ չի կարող լինել. «Եվ չի էլ լինելու»,- եզրափակեց նա։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ