«Մենք շատ տեղեր ունենք, որոնք արդեն խոցելի չեն». Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պնդում է՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոփոխություն չի լինելու։

Դիտարկմանը, թե այդ պաշտոնին նշանակվելու համար շրջանառվում է Պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, Տոնոյանն արձագանքեց.
«Ով որ շրջանառում է, իրենց հարց տվեք։ Ի՞նչ հարց եք տալիս, իհարկե ոչ»։

Հարցին՝ ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին, գործու՞մ են արյդոք Դուշանբեի պայմանավորվածությունները, Դավիթ Տոնոյանն ասաց, թե հանդիպումների շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարի կանոնները։

«Որը որ այս պահին մեր կողմից պահպանվում է», — ասաց Դ. Տոնոյանը։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե հակառակորդն այլևս չի կարող գնդակոծել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց.
«Մենք շատ տեղեր ունենք, որոնք այլևս խոցելի չեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ