«Այս ամենի կազմակերպիչը Արմեն Մուրադյանն է, ով վախենում է, որ իր պաշտոնը հիմա կկորցնի». Արսեն Թորոսյան

«Այս ամենը կազմակերպված է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ստացել է նախկին իշխանությունությունից որպես ժառանգություն կամ նվեր: Հիմա էլ վախենում էմ, որ կկորցնի»,-այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ մինչ այդ չի անդրադարձել տվյալ թեմային, քանի որ չի ցանկացել իջնել այդ մակարդակին, բայց իրադարձությունները ստիպում են խոսել դրանց մասին:

Արսեն Թորոսյանը նաև լրագրողներից ներողություն խնդրեց՝ այսօրվա չկայացած ասուլիսի համար:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:

Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,- ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ