«Տեսնում եմ, որ երկրի առաջին դեմքից սկսած ճնշում են գործադրում դատավորների, ՍԴ֊ի վրա»․ Լևոն Քոչարյան

Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդարադատություն ու չեն ենթարկվի ճնշումներին, որոնք առկա են վերջին ամիսներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Ճնշումներ եղան սկսած երկրի առաջին դեմքի, վերջացրած դատավորներից մեկի կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը:

Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը, բողոքի տարբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ և գտնվում է կալանքի տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ