ՀՐԱՏԱՊ. Համացանցում հայտնվել է գաղտնալսման 2-րդ մասը

 

2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմության կծիկը գնալով բացվում է, սակայն իրավապահ համակարգը դեռես չի կարողանում գտնել բուն գաղտնալսողներին:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահներն արդեն դուրս են եկել հետքի վրա, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսել են ոչ թե մեկ, երկու, կամ երեք հոգի, այլ եղել է թիմային աշխատանք: Պարզ է նաեւ, որ գաղտնալսումը չի արվել ԱԱԾ աշխատակիցների կողմից: Այսինքն՝ դավաճանը ներսից չէ:
«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով:)», — իր ֆեսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ