Նա նշեց, որ այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
Նրա խոսքով՝ ասուլիսներ հրավիրելու ժամանակ թող մարդիկ փաստեր ներկայացնեն՝ ինչ դավադրություն է: «Մարդիկ պետք է հստակ իմանան, եթե կա քաղաքական դավադրություն կամ կա ստախոսություն»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե Դավիթ Շահնազարյանն ասել է, որ քաղաքական հայտարարություններ է արել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ քաղաքական հայտարարություն է անում, որ ինքն էլ լուրջ վարկածներ ունի, որ նրանք օտարերկրյա գործակալներ և դավադիր պատերազմի հրձիգներ են:
Փաշինյանը հավելեց, որ ի պաշտոնե պարտավոր է երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել: «Սա կոնկրետ պետական դավաճանության մասին հայտարարություն է:
Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է: