«Վիտալի Բալասանյանի խելքի բանը չէր, ռևանշիստները գործի են անցել». Արման Բաբաջանյան

«Վիտալի Բալասանյանի միջոցով և՛ Սերժ Սարգսյանականները, և՛ Ռոբերտ Քոչարյանականներն ուզում են ռևանշի հասնել առաջին հերթին Արցախում, և ապա նաև Հայաստանում»,- անդրադառնալով Արցախի անվտանգության նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի վերջին՝ ՀՀ իշխանությունների հասցեին քննադատական հարցազրույցին, 24TV-ի եթերում ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Խոսելով ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանից, բանախոսը նշել է, ՀՀ գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է համապատասխան ուժ ու կամք ցուցաբերեն և պատասխանատվության ենթարկեն նախկին ռեժիմի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մարդկային կյանքեր են խեղել:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական մի շարք այլ կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում`

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ