Կենտրոնի գետնանցումներից մեկում 28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, քիչ առաջ Կենտրոնի գետնանցումներից մեկում 28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ քիչ առաջ Քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն համայնքի գետնանցումներից մեկում առկա է աղջկա դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբ: Այս պահին դեպքի վայրում քննիչները աշխատում են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Մեր տեղեկություններով, նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ