Երիտասարդները խաբեությամբ գոճիներ են հափշտակել և վաճառել

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 22։40-ին, 66-ամյա մի վանաձորցի հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն է եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով և երկու ժամից գումարը տալու պայմանով: Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները և անջատել իրենց հեռախոսը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է տանողներից մեկի ինքնությունը:

Նա հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, հայտնել, որ գոճիները վաճառել է Արմավիրի մարզի Դարակերտ գյուղում՝ պայմանավորվածության գալով, որ գումարը վճարեն սեպտեմբերի 15-ին:
Նյութեր են նախապատրաստվում:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ