«Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան մեր ջեբն են դրել նախկին իշխանությունները». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է՝ թե՛ Ամուլսարը, թե՛ Ստամբուլյան կոնվենցիան իրենց եկել է նախկին իշխանություններից:

«Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան մեր ջեբն են դրել նախկին իշխանությունները: Ամուլսարի համար եթե լինի վտանգ, այն չի շահագործվի, իսկ Ստամբուլյան կոնվենցիան կանանց բռնության դեմ կոնվենցիա է:

Մեր պետությունը երբևիցե չի ճանաչել ու չի ճանաչելու միասեռականների ամուսնությունը: Եթե մենք պատրաստ չենք բացատրել հանրությանը, ապա պետք է զերծ մնանք դրանից»:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ