Նիկոլ Փաշինյանը Շահնազարյանին շառլատան անվանեց

9 օր հանրապետության բոլոր մարզերն այցելելուց հետո, մայրաքաղաքում նրա առաջին կանգառը Երևանի մետրոպոլիտենն էր։ Փաշինյանը գնացքից գնացք մտնելով՝ ուղևորներին անձամբ բաժանեց «Իմ քայլը» դաշինքի բուկլետներն ու, իհարկե, լուսանկարվեց շատերի հետ։

«Հանրապետության հրապարակ»-ից «Երիտասարդական», այնուհետև «Մարշալ Բաղրամյան» ու «Բարեկամություն»։

Ու մինչև կգար նոր գնացքը, հավաքված քաղաքացիների հետ զրուցելով, Փաշինյանը նկատեց, որ կես ժամ մետրոյով երթևեկելով արդեն հանդիպել է մի քանիսին, ովքեր արտերկրից հայրենիք են վերադարձել մշտական բնակության․

«Կես ժամ է, և արդեն չորրորդ մարդուն եմ հանդիպում։ Մի զույգ էր, որ Ֆրանսիայից տեղափոխվել է Հայաստան՝ մշտապես բնակվելու, հաջորդը Իրանից, Բեյրութից և Կանադայից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ