Երևանի ակումբներից մեկի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 105/1 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Ոստիկանները նկատել են, որ «18+» ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և մոտենալով՝ կանխել են այն: Միմյանց ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հրայր Հարությունյանը, ում աչքի հատվածում առկա են եղել արյունոտված և պատառոտված վերքեր, 20-ամյա Ռազմիկ Միքայելյանը, ում թևերի վրա առկա են եղել արյունոտված վերքեր և 31-ամյա Արտակ Սախոյանը:

Ոստիկանները պարզել են, որ պատճառը եղել է Հ. Հ․-ի և Ա. Ս․-ի միջև դիմելաձևի հետ կապված խոսակցությունը, որի ժամանակ իրար չեն հասկացել և լեզվակռիվն ավարտվել է ծեծկռուքով:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշված անձինք հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ