«Եթե սպառնում ենք, ապա միայն ինքներս մեզ: Որովհետեւ եթե ճիշտ են ոմանց պնդումները, ապա մենք պետք է դատվենք եւ արժանանանք ժողովրդական դատաստանի:
Իսկ եթե պարզվի, որ ոմանք էժան ստախոս են, մարդիկ դա պարզապես պետք է իմանան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Հաղորդման քննարկման արդյունքների մասին ԱԱԾ-ն խոստանում է հայտնել լրացուցիչ՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելուց հետո։