Ինչպե՞ս Հայկ Մարությանն ու ավագանու անդամները Ստեփանակերտում շնորհավորեցին Տիգրան Մանսուրյանին

Հիշեցնենք, որ  2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին։ Ինչպես հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները ներառող համերգները կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։

«Մեր հրաշք մաեստրո՝ Տիգրան Մանսուրյանի 80֊ամյա հոբելյանն այս պահին նշում ենք մեր չքնաղ Ստեփանակերտում,անպատմելի զգացումներ»։

Գրել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով նաև տեսանյութ Ստեփանակերտից,որտեղից էլ մեկնարկում են Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական միջոցառումները։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ