«Վլադիմիր Պուտինի արյունոտ ուղերձը հայ ժողովրդին․․․». Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Վլադիմիր Պուտինի արյունոտ ուղերձը հայ ժողովրդին․․․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող մարտի 1-ի գործով գխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»,- մասնավորապես ասված է Պուտինի ուղերձում։

Մի՞ թե սա կարելի է որակել սովորական, պրոտոկոլային շնորհավորանք: Պատասխանը ավելի քան պարզ է, ոչ: Այն որ մեր ռազմավարական դաշնակիցը դարձել է նախկին հանցավոր ռեժիմի գլխավոր պաշտպանն ու քրեական տարրերի անվտանգության գլխավոր երաշխավորը համոզվել էինք ոչ վաղ անցյալում: Ռուսներն այսօր ատամներով պահում են պետական հանցագործության մեջ մեղադրվող դավաճաններին՝ ի դեմս Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությույանի: Պուտինի ուղերձը սակայն իր մեջ շատ ավելի վտանգավոր երանգներ է պարունակում:

Ռուսաստանի նախագահն ուղիղ տեքստով հերոսացնում է մի մարդու, որը մեղադրվում է անկախ Հայաստանի ամենաարյունոտ հանցագործության մեջ: Պուտինը հերոսացնում է մի մարդու, որը Հայաստանի հասարակության շրջանում ունի հրեշի կերպար (վոին): Պուտինը քաջ գիտակցում է, որ այս քայլը տարակուսանք և բացասական արձագանք է ստանալու հայ ժողովրդի կողմից, բայց․․․: Մեր ռազմավարական դաշնակիցը, կրկին անգամ փորձում է ցույց տալ, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է, և որ հասարակական կարծիքը իր համար որևէ նշանակություն ու կշիռ չունի:

Մեր ռազմավարական դաշնակիցը հերթական մեսիջն է ուղարկում ժողովրդի կողմից ձևավորված իշխանություններին, որի մեջ կարելի է բազմաթիվ տողատակեր, իսկ մեծ ցանկության դեմքում նաև սպառնալիքի ազդակներ տեսնել:

Ու եթե մեր իշխանությունները դիրքորոշման առումով կոշտացումների չգնան այս երևույթը կարող է լուրջ սպառնալիք դառնալ թե Հայաստանի ինքնիշխանության և թե ժողովրդավարական իշխանությունների համար:

Վլադիմիր Պուտինի արյունոտ ուղերձը հայ ժողովրդին․․․Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորել է ԱԱԾ…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Saturday, August 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ