Քաղցկեղից մահացել է քաղցկեղով հիվանդների ընտանիքներին օգնող հիմնադրամի ղեկավարը

33 տարեկանում քաղցկեղի հետևանքով մահացել է քաղցկեղով հիվանդների ընտանիքներին օգնող հիմնադրամի ղեկավար Լիզա Ուելսը: Նա նույնպես քաղցկեղ ուներ և դրա դեմ պայքարում էր 2 տարի:

Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել էր երկրորդ հղիության ժամանակ, և բժիշկները հայտնել էին, որ նրա կյանքը երկար չի տևի: Դրանից հետո կինը փորձել էր անել ամեն ինչ՝ մինչև իր մահը ընտանիքին դրան պատրաստելու համար: Իր իսկ դուստրերի ապահով մանկությունն ապահովելու համար կինը հավաքել էր 90 հազար ֆունտ ստեռլինգ:

Քանի որ հանգանակությունները շատ ակտիվ էին եղել, կինը որոշել էր բարեգործական հիմնադրամ հիմնել և օգնություն տրամադրել նաև այլ ընտանիքների, որոնց անդամները ունեն քաղցկեղ: Այդ հիմնադրամն այս ընթացքում արդեն օգնել է բազմաթիվ ընտանիքների:

Օրեր առաջ Ուելսի ամուսինը սոցցանցում հայտնել է, որ կինը մահացել է, բայց մինչև վերջին պահը կարողացել է դրական միջավայր ապահովել իր շրջապատում:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ