Աշտարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու և քվորում չլինելու հարցին: «Դրա համար էլ մենք այդ Ազգային ժողովը ցրեցինք:
Դեկտեմբերի 9-ի ընտություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի և քրգործի ընթացքը կշարունակվի բնական հունով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հետո էլ ասում են, որ դատի ենք տալու, որ ասել են Հանրապետականը թալանչիների բանդա է: Կտեսնենք ով ում դատի կտա:
Հատ-հատ բոլոր սերմնացու գողացող մկներին բերելու ենք դատարան: Եվ եթե թվում է, որ այդ սերմնացու գողացողներն իրենց նման ճտեր են դրել դատարաններում, ԱԺ-ն քաղաքական բարձրագույն մարմին է, և կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում հեղափոխություն անելու:
Այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները և այդ դատավորներին հատ-հատ բերելու ենք պատասխանատվության», – ասել է նա:
Քարոզչություն Երեւանի մետրոյում:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, December 4, 2018