ԱԱԾ-ն զբաղվի նրանցով, ովքեր մեզ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ

ԱԱԾ-ն պետք է հրավիրի մեզ Արցախը հանձնելու դավդարության մասնակից լինելու մեջ մեղադրողներին, ու պարզի իրավիճակն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ով սպառնում է թեկնածուներին:

«Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում, որովհետև մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, չէ՞։ Հիմա պատկերացրեք մենք լռության մատնենք դա , պիտի ասեն, որ «աաա՜, ծածկադմփոց են անում, բա ու՞ր են նայում իրավապահ մարմինները»։

 

Հիմա կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին և ընտրություններից առաջ պետք է դա անի, որ եթե պարզվի, որ մենք իրոք դավադրությնա մեջ ենք, մեր ժողովուրդն էլ իմանա ու մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Եթե պարզվի, որ դա սուտ է, առնվազն պետք է իմանան, որ ոմանք ստախոս են։ Ընդ որում՝ էժանագին», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ