Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Ա1+»-ի տվյալներով՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ինսուլտի ախտանիշներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Նրան ուղեկցել են ԵԲՊՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ կինը, ԱԱԾ աշխատակիցներ։

Թե ինչպես է պարոն Խաչատրյանի վիճակը, մեզ առայժմ չի հաջողվել պարզել։ Նրա փաստաբանը չի պատասխանում զանգերին։ Հիվանդանոցի ընդունարանից տեղեկություն ստանալ նույնպես չհաջողվեց։

Հիշեցնենք, որ երեկ դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը, եւ Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է։

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ (2008-14 թթ․), Ֆինանսների նախկին նախարար (2014-16 թթ․) Գագիկ Խաչատրյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը։

Նյութի աղբյուր՝ Ա1+

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ