Որքա՞ն վնաս է կրել «Վեգա» ընկերությունը «Մալաթիա» մոլի հրդեհից և ե՞րբ է վերաբացվելու վառված մասնաճյուղը

«Մալաթիա» մոլի հրդեհից արդեն անցել է երկու օր, սակայն մոլի տարածքում դեռ շշուկները, խոսակցությունները, հիշողությունները հրդեհի մասին չեն դադարել: Այսօր էլ «Վեգա»-յի աշխատակիցներին կարելի է հանդիպել մոլի տարածքում: Վերջիններս մաքրում էին խանութի ներսը և նախապատրատվում մոլի վերաբացմանը, որը կլինի մոտավորապես մեկ ամսից: Նշենք, որ պատահարի օրը հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր «Թիվ 3» կանչի. դեպքի վայրում աշխատում էր 10 մարտական հաշվարկ: Հրդեհի հետևանքով տուժել էր 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը  նշեց, որ հաշվի առնելով հրդեհի մակերեսը, խնդրի բարձրությունը, շենքին մոտենալու հնարավորությունները ԱԻՆ-ը շատ օպտիմալ ժամկետում հանգցրել է հրդեհը: Դիտարկմանը, որ Սամվել Ալեքսանյանը նշում է, թե ԱԻՆ-ը ուշ է մոտեցել դեպքի վայր, և, եթե ավելի շուտ մոտենար, վնասներն այսքան մեծ չէին լինի, Զարգարյանն ասաց.«Մարդու շենքը այրվում էր և ինքն այդ պահին մի փոքր այլ կերպ է վերաբերվում ժամանակին: Կա վիճակագրություն, որն անքննելի է: 19 րոպեում՝ Երևանի խցանումների պայմաններում, հրշեջները կարողացել են հասնել դեպքի վայր և միանգամից սկսել աշխատանքները»:

Զարգարյանը նշեց, որ գործի առնչությամբ նյութեր են պատրաստվում և ուղարկելվու են Դատախազություն: Էդմոն Զարգարյանը նշեց, որ ԱԻՆ աշխատակիցներից տուժածներ չկան.«Մի հոգու ինքնազգացողությունն է վատացել, բայց վերջինս տեղում բուժօգնություն է ստացել և նրա հետ ամեն բան կարգին է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ