«Շատ գոհ ու շնորհակալ եմ էն մարդկանցից, որոնք գիշեր-ցերեկ կրակի հետ կռիվ են տալիս» . Ֆելիքս Ցոլակյան

Նախորդ տարվա համեմատ հրդեհների աճը կազմում է շուրջ 74 տոկոս: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, հրդեհների առյուծի բաժինը գրանցվում է չորացած խոտածածկ տարածքներում, դա էլ իր հերթին պայմանավորված է մայիսին և հունիսի սկզբին գրանցված բարձր ջերմաստիճանի հետ, անգամ մի քանի օր ջերմաչափի սնդիկը սյունը հասել է 40-ի և ավելին, ինչն անհետևանք մնալ չէր կարող։

Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 7 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ: Երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի առաջխաղացում, որոնցից մեկը՝ կոչման բարձրացմամբ:

Շնորհավորելով բոլորին՝ նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերվի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ