«Լավ լուր աշխատող ծնողների համար»․ Արայիկ Հարությունյան

 

‼️Գերազանց լուր` աշխատող ծնողների համար

👨‍👩‍👧‍👦 2017-ին Երևանի ավագանու անդամ եղած ժամանակ այս հարցը դարձրեցինք օրակարգային: Երևանի քաղաքային նոր իշխանությունները գերազանց որոշում է կայացրել: Աշխատող ծնողները շատ կշահեն սրանից:

Սեպտեմբերի 1-ից Երեւանի նախադպրոցական հաստատություններում կգործի երկարօրյա ծառայություն։

Սա կարեւոր որոշում է հատկապես աշխատող ծնողների համար, ովքեր ամեն անգամ երեխային ժամանակին վերցնելու խնդրի առաջ էին կանգնում։ Ինչպես հայտնի է, պետական մանկապարտեզներում երեխային պետք է վերցնել գոնե 17.00-17.30, իսկ աշխատանքային ժամը ավարտվում է 18.00, եւ դեռ անհրաժեշտ է հասնել մանկապարտեզ։

«Եկել եմ լավ լուրով կիսվեմ, սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ, խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին և գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00»,-ֆեյսբուքյան «Մանկապարտեզները եւ երեխաները» խմբում գրել է Երեւանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը։

Ավագանու անդամը նաեւ տեղեկացրել է, որ սնունդ չի լինելու երկարօրյա ծառայության մեջ. «Եթե խոհանոցն էլ աշխատեր, շատ ավելի թանկ էր լինելու վարձավճարը, կարևոր էր, որ մատչելի լինի։ Կարող եք երեխաների հետ չփչացող որևէ բան ուղարկել երեկոյան համար (օրինակ՝ կեքս, բուլկի)»,-գրել է Ջավախյանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնում է քննարկումներ մասնագետների հետ՝ կապված սննդի նորմատիվների վերանայման հետ, «վաֆլիի ու մեկ դիլիմ խնձորի դարաշրջանից պիտի անցում կատարենք»։

‼️Գերազանց լուր` աշխատող ծնողների համար👨‍👩‍👧‍👦 2017-ին Երևանի ավագանու անդամ եղած ժամանակ այս հարցը դարձրեցինք…

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Friday, August 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ