«Մելքումյանը կամ պետք է հրաժարվի մանդատից կամ ամբիոնի վարիչի պաշտոնից․․․ »․ փաստաբան

Միկրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները, որի ամբիոնի վարիչը ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն է, բողոք են ներկայացրել նոր ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանին, որ մրցույթն անց է կացվել անարդար ձևով և իր աղջկան՝ Զառա Մելքումյանին և ԱԺ մյուս աշխատակիցներին անցկացրել է մրցույթը և դասաժամեր տվել, որի արդյունքում դուրս են մնացել 5 դասախոսներ: Բացի այդ, Մելքումյանն ամբիոնի վարիչի պաշտոնից բացի իրեն է վերցրել 1,5 դրույք դասաժամ, արդյունքում նա հիմնական աշխատող է թե՛ ԱԺ- ում, թե՛ ՀՊՏՀ ում, ինչը աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է:

Մեր նյութին արձագանքելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դիմել է ՀՀ ԱԺ նախագահին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Միքայել Մելքումյանի պատգամավորական մանդատի և ամբիոնի վարիչի համատեղելիության խնդրով:
Մանրամասները դիմումի մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ