Մայրը դուրս է եկել կոմայից, երբ լսել է իր նորածին երեխայի լացը։ Կեսարյան հատման ժամանակ Շելլի Կոուլն ընկել է կոմայի մեջ և երեխայի ծնվելուց հետո մի շաբաթ շարունակում էր մնալ անգիտակից վիճակում:
Բժիշկները կարծում էին, որ կինն այդպես էլ չի արթնանա, սակայն բուժքույրներից մեկը հրաշալի միտք էր առաջարկել:
Էշլի Մանու անունով բուժքույրը ենթադրեց, որ մոր և նորածին դստեր անմիջական կոնտակտը կարող է ուշքի բերել կնոջը:
Բուժքույրը նորածին երեխային՝ Ռայլենին դրեց կոմայի մեջ գտնվող մոր կրծքին: Երբ երեխան սկսեց արտասվել, կնոջ օրգանների աշխատանքն ակտիվացավ:
Մի շաբաթ անց կինն արդեն կարողանում էր ամուր պահել երեխային: Այս լուսանկարն արված է դեպքից մի տարի անց, այստեղ մայրն ու դուստրն արդեն առողջ են: