Նա չունի ձեռքեր, սակայն միայնակ դաստիրակում է իր երկու երեխաներին

35 տարեկան այս կինը չունի ձեռքեր, սակայն միայնակ դաստիրակում է իր երկու երեխաներին: Նա ստիպված է ամբողջ աշխատանքը կատարել ոտքերով: Ընդ որում նրա մոտ ավելի լավ է ստացվում, քանի լիովին առողջ շատ մարդկանց մոտ:

Այս կնոջ անունը Վերա Ֆեշուկ է, նա 35 տարեկան է: Նա ապրում է Ուկրաինայում, սակայն հայտնի է դարձել ոչ միայն իր հայրենի գյուղում: Ի ծնե նա չունի ձեռքեր, բացի այդ էլ մի ոտքը մյուսից 20սմ կարճ է:

Նա ամբողջ տան աշխատանքը կատարում է ոտքերով: Սովորել է գործել և նույնիսկ դարձել է աշխարհում միակ դիմահարդարը՝ ով ձեռքեր չունի:

Վերան կրթություն է ստացել տանը, բայց մտավոր ունակություններով երբեք չի զիջել հասակակիցներին: Հարևանները զարմանում են, թե կինն ինչպես է կարողանում ամեն ինչ հասցնել:

Նա նույնիսկ հողատարածք ունի և շատ է սիրում ծաղիկներ: Նրա ծաղկանոցը հպարտության տեղիք է տալիս: 2011-ին Վերան ամուսնացավ: Հաճելի բնավորության շնորհիվ՝ Վերան բազմաթիվ երկրպագուներ ուներ:

Շուտով ծնվեց նրանց առաջնեկը, իսկ որոշ ժամանակ անց էլ Անդրեյ անունով որդին: Վերան չցանկացավ դայակ վարձել կամ պատասխանատվությունը գցել տատիկների վրա: Բացարձակապես ամեն ինչ նա ինքնուրույն է անում՝ երեխաներին կերակրում, լողացնում, բարուրում: Ցավոք, 2016-ին ամուսինները բաժանվեցին:

Նա  ոգեշնչվում է երեխաներով, նրանց համարում է իր թևերը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ