«Սաղին էլ փող եմ տվել, մեր տղերքն են եղել…». Սամվել Ալեքսանյանը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես «Մալաթիա մոլի» հրդեհի օրը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գրպանից գումար հանելով տալիս է մի անձի, վերջինս էլ գումարը փորձում է տալ ոստիկաններից մեկին։

պատասխան մեր զրուցակիցն ասաց. «100 հոգի եկել է, մեկն ասել է՝ ջուր գնամ, բերեմ, մեկը՝ հաց գնամ, բերեմ, սաղին էլ փող եմ տվել, մեր տղերքն են եղել: Մեկին ասել եմ՝ գնա մեր մաշինեն բենզին լցրու, իմ մաշինեքը ջուր էին կրում, բերում, իմ մաշինեքի մեջ եմ բենզին լցրել»: Անդրադառնալով տեսանյութում արձանագրված ոստիկանի գրպանը գումար դնելու փաստին՝ Սամվել Ալեքսանյանն ասաց՝ տեսանյութը չի տեսել, չգիտի՝ ով է փորձել գումարը դնել ոստիկանի գրպանն ու ինչի համար:

Նա պնդեց, որ ինքը ոստիկանին գումար չի փոխանցել. «Էդ րոպեին, էդ կրակի պահին ինչ հիշեմ՝ ով էր ձեր նշած երիտասարդը, ինչ գումար է փորձել փոխանցել ոստիկանին, ես գումարի տեսքով ոչ մի շնորհակալություն չեմ հայտնել ոչ մեկին, ոչ մեկին «Փարվանա» ռեստորան էլ չեմ տարել, գլուխս մի քիչ խախանդվի, մի կտոր հաց կուտենք, էդ լավ տղերքի հետ»:

Դե հիմա տեսեք, թե ինչն է փոխվել երկրում…Մարդիկ, որ էս շոգին փոշոտ ու մրոտ պայքարում են կրակի դեմ, հրաժարվում են նաև հայտնած «շնորհակալությունից»:

Posted by Taron Chakhoyan on Wednesday, August 28, 2019

 

Ամբողջական հոդվածն՝ այստեղ 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ