Ո՞ր վիրահատություններն են իրականացվելու պետպատվերով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այսուհետ  մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվեն պետպատվերի շրջանակներում: Նախկինում եթե  հիվանդնոցային բուժումը հասանելի  էր մինչեւ 7 տարեկան երեխաներին, ապա  ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն, այսուհետ  այն հասանելի կլինի մինչեւ 18 տարեկաններին:

Հատկապես ո՞ր վիրահատություններն են ներառված անվճար բուժօգնության ցուցաբերման ցանկում, ի՞նչ ընթացակարգեր է   ենթադրում անվճար բուժսպասարկումը եւ ինչքանո՞վ  է  առողջապահական համակարգը պատրաստ անխոչընդոտ անցում կատարելու որոշակի  տարիքային շեմի համար նախատեսված բուժսպասարկման իրականացման, պարզաբանում խնդրեցինք  գերատեսչությունից:

ՀՀ ԱՆ մոր եւ մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի տեղեկացմամբ, հիվանդանոցային բուժումը վերաբերում է  այն դեպքերին, երբ երեխան հոսպիտալացվում է  եւ գտնվում է  շուրջօրյա վերահսկողության տակ: Անվճար են դարձել գրեթե բոլոր վիրաբուժական միջամտությունները, ընդ որում նաեւ նորագույն թանկարժեք  տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատությունները»։

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ