2017 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը: Ներկաները հարսանիքը համարում էին վերջին տերիներին տեղի ունեցած ամենաշքեղ միջոցառումը:
Պարզվում է Գագիկ Խաչատրյանը հարսանիքի ժամանակ դեստերը նվիրած բնակարանի համար ամիսներ անց գերթանկարժեք նվեր է արել:
Ըստ Խաչատրյանի շրջապատի ներկայացուցիչների, նա իր դստեր տան համար գնել և Հայաստան է ներկրել ավելի քան 200 հազար դոլար արժեցող ջակուզի:
Հետաքրքիր է, թե երկար տարիներ պետական պաշտոն զբաղեցնող անձին որտեղից այդքան ֆինանսական միջոց, որ կարողացել է արաբական շեյխերին վայել նվերներ անել. գրում է Politik.am-ը: