«Մինչեւ BBC-Ն՝ Արցախում Վաղուց Բոլորը Գիտեին Ով է Զենք Տվել, Ով է Կազմակերպե»․ Վահան Բադասյան

Վահան Բադասյանը՝ Մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելու, Սամվել Օգանովսկու, Վիտալի Բալասնայնի եւ այլնի մասին խոսում էր դեռ անցած տարի։

Բադասյանը գտնում է , որ Վիտալի Բալասանյանը  լրջագույն վտանգ չի ստեղծում, քանի որ ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է։ Եվ , օգտվելով առիթից, Վիտալի Բալասանյանին խորհուրդ է տալիս լռել, որովհետև  երբ ինքը խոսում է, խոսում է իրավիճակին ոչ համարժեք։ Նրան  խորհուրդ է  տալիս ընդհանրապես վերանայել իր հայացքները, գաղափարները, մտքերը կշռադատել, նոր արտահայտել։

Նա կարծում է ՝ Մարտի մեկի քննությունը Ռոբերտ Քոչարյանի մասով շատ քիչ է, օրինակ՝  նա  շատ կուզեր, որ մի օր էլ լինի դատավարություն Պողոս Պողոսյանի սպանության գործով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի կինը և ընտանիքը զգան, թե ինչ ցավ է ապրել այն մարդը, որին սպանել է Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ հրահանգել է սպանել, որ բոլոր այն ընտանիքները, որոնց սպանել է Ռոբերտ Քոչարյանը, նրանց բոլորի դատավարությունը լիներ, բոլորը գային, և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները հարցազրույց տային և խոսեին ոչ թե նրա անմեղության մասին, այլ գլուխները կախ ամաչեին այդ մարդկանց աչքերի մեջ նայել։

Ո՞րն էր Օգանովսկիի կոնկրետ դերակատարությունը հարցին Բադասյանը պատասխանեց․

-Ինքն էր ղեկավարում տանել-բերելը, գործողություններ կատարելը։ Դա միայն ես չէ, որ գիտեմ, դա գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, այն ժամանակվա պատգամավոր Մալխասյանը, իրենք անձամբ տեսել են։ Հայաստանի այսօրվա թոշակի անցած կամ գործող ոստիկանները ևս գիտեն այդ մասին, ինքն էլ շատ լավ գիտի, այստեղ Արցախում ևս բոլորը շատ լավ գիտեն այդ մասին, գաղտնիք չկա։

Անթույլատրելի և անբարոյական է, որ այդ գործում ներգրավված տարբեր չափի հանցագործները շարունակեն պաշտոնավարել։ Այդ պատճառով էլ շեշտում է՝ գնահատականը պետք է շուտ տրվի։

«Ես դրա համար էլ կոչ եմ անում՝ Ռոբերտ Քոչարյանին պատժել բոլոր հանցագործությունների համար, բոլոր նախագահներին չեմ ասում անպայման նստեցնել, բայց պետք է գնահատական տրվի բոլորին»․ Վահան Բադասյան։

Մանրամասները տեսանյութում՝

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ