«Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Forbes ամսագրին:
Հայ միլիարդատերի դուստրը խոստովանել է, որ ընտանիքում փոխհարաբերությունները և հայկական դաստիարակությունը մեծ ազդեցություն են թողել իր անձի ձևավորման հարցում։
«Երբ քեզ մանուկ հասակից սովորեցնում են հուսալի, կայուն, ընտանիքին, երկրի նվիրված լինել, այդ հիմքի վրա շատ ավելի հեշտ է նոր իմաստներ զետեղելը։ Ամենալավ ձևը փորձելն է և չվախենալը, ինքս քեզ ոչ մի սահմանափակում չդնելը»,- ասել է նա:
«Դուք դիտեք, որ մենք՝ հայերս, հազվադեպ են տեղափոխվում միայնակ։ Եթե տեղափոխվում ենք, ապա միանգամից ողջ ընտանիքով, հայրս կարողանում էր միավորել մարդկանց, դա առաջնորդի որակ է։ Ես մանուկ հասակից նրան վերաբերվում եմ ոչ միայն որպես հոր։ Նա մարդ է, ով իրական արժեքներ է ստեղծում, ստեղծարար է, մեծաթիվ մարդկանց աշխատատեղ է տալիս և պատասխանատվություն է կրում նրանց համար։ Ինչպե՞ս դա չհարգել»,- նշել է Տաթևիկ Կարապետյանը։
Գործարարի աղջիկը նշել է, որ հենց հայրն է իրեն սովորեցրել սկզբունքային ու ազնիվ լինել։
«Հայրս ինձ սովորեցրել է օրը 24 ժամ ազնիվ ու սկզբունքային լինել, որքան էլ սխալվելու գայթակղությունը մեծ լինի»,- նշել է Տաթևիկը։