Արմավիրի մարզում պղծում են 12-16 տարեկան աղջիկների

Փաստաբան Ծովինար Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արմավիր քաղաքից եմ վերադառնում, անչափ հուզված, բարկացած… Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ինձ է մոտենում մի տղամարդ, ով նախկինում վստահորդս է եղել, ու պատմում սարսափելի մի բան. քաղաքի և հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, խաբեության միջոցով հանդիպման կանչում, նկարվում նրանց հետ…պղծում, հետապնդում… զոհերի ընտանիքները սեփական դաստիարակչական միջոցներն են գործի դնում… երևույթը շարունակում է անպատժելիության պայմաններում տարածում գտնել…

Իմ այն հարցին, թե ինչու չեն դիմում ոստիկանություն, պատասխանում է, որ «ո՞նց գործ տանք, բացի դա ոստիկանների աչքի առաջ է կատարվում ամեն բան…»։

Այժմ հարց. 

Ո՞վ է պատասխանատուն, ինչո՞ւ համապատասխան մարմինները չեն աշխատում, ընդհուպ` եկեղեցին…, ինչո՞ւ մեր հասարակությունը այսչափ այլասերվեց…»,- գրել է նա։

Նշենք, որ փաստաբանը դիմել է համապատասխան մարմիններին, որոնք արդեն արձագանքել են։ Մենք պատրաստ ենք հրապարակել նաև նրանց տեսակետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ