էլիտար հարսանիք, որին ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ հարսանիքների սեզոնը բացվում է, և նշել էինք, որ առաջիկա օրերին 3 էլիտար հարսանիք է կայանալու Երևանում, բայց մեկը բաց էինք թողել․ սեպտեմբերի 28-ին՝ կրկին «Դվինում», կայանալու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորորդու՝ Աբրահամի, և ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանի դստեր՝ Մարիամի հարսանիքը։

Մոտ 400 հյուր է ներկա լինելու։

Եվ եթե սպասվող հարսանիքներին ավելի շատ «սպիտակներն» են լինելու, ապա այս հարսանիքին հիմնականում կլինեն «սևերը», այդ թվում սպասվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ