Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչներն այսուհետ կունենան ջուր իրենց բոլոր տներում: Մեղրաձորում բնակվում է 2646 մարդ:
«Փոքր բարի գործ 2400-ից ավելի մարդկանց համար»,- տեսանյութը մակագրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը կոչ էր արել «Թելսել» համակարգով փոխանցումներ կատարել` մեղրաձորցիներին օգնելու նպատակով:
Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում.
Փոքր Բարի գործ 2630-ից ավել մարդկանց համար:
Posted by Alen Simonyan on Thursday, August 29, 2019