Արարատի մարզում բախտագուշակը հաճախորդից գումար է կորզել` վթարից խուսափելու պատրվակով

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 27-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքն այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 000 դրամ:

Ապա բախտագուշակը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ 60 000 դրամ վճարի, որպեսզի ինքը, որպես բախտագուշակ, օգնի նրան՝ խուսափել վթարից: Աղբյուրի տեղեկություններով՝ Գայանե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հիմա ինքը գտնվում է բախտագուշակի տանը ու նրանից գումարը հետ է պահանջում, սակայն նրա աղջիկն ասել է, որ դանակը կմտցնի իր որովայնը:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մարմարաշեն գյուղի 31-րդ փողոցի բնակիչ, 52-ամյա Լաուրա Մ.-ն իր տանը բախտ նայելու պատրվակով և Գայանե Հ.-ի վստահությունը չարաշահելով` նրանից խաբեությամբ հափշտակել է 66 000 դրամ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ