«Вор должен сидеть в тюрьме!». Վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ օրենքով գողերին՝ քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք, որ այսպիսի բառեր եմ օգտագործում, «աբշյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը:

«Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,-ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ