ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը՝ Արփին, և Վահագն Հայրապետյանը միասին նվագում են։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Նվագում են Արփի Փաշինյանը և Վահագն Հայրապետյանը»:
Ինպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դստեր՝ Արփիի, երաժիշտ Վահագն Հայրապետյանի հետ այցելել է Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լիճ։
Վարչապետը նշել է, թե տեսնելով, որ Կարապի լճի կղզու դռնակը, որը նախկինում միշտ բաց է եղել, իսկ այժմ փակ է, դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վարչապետը նշել է, որ Կարապի լիճ այցի նպատակը այդ դարպասը բացելն է։ Այժմ Կարապի լճի դռնակը բաց է բոլոր քաղաքացիների համար։ Երկարատև ընդմիջումից հետո նրանք առաջին այցելուներն են։
Նվագում են Արփի Փաշինյանը եւ Վահագն Հայրապետյանը:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, August 28, 2019