Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյան զույգը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։
Նրանք բավականին ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում։ Ցուցադրում են իրենց աշխատանքը, հանգիստը, դստեր՝ Ադելի ժամանցն ու ընտանեկան առօրյան։
Յանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Լուսանկարում նա ամուսնու՝ հաղորդավար Սուրեն Փահլեւանյանի հետ է։ Յանան կրում է արծաթագույն տոպ, կաշվե կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու նույն երանգի ոճային պայուսակը։