Հնէաբանները Պերուում՝ Լիմա քաղաքից դեպի հյուսիս, գերեզման են հայտնաբերել՝ 227 երեխաների մարմիններով: Գիտնականները նշել են, որ այս պահի դրությամբ այն երեխաների ամենախոշոր գերեզմանն է աշխարհում, նրանց տարիքը 4-ից 14 է:
Երեխաները զոհաբերվել են չիմու մշակույթի աստվածներին՝ ասում է հնագետ Ֆերեն Կաստիլոն:
Եվ սա բոլոր հայտնաբերված մնացորդները չեն, մահացածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: