«Ես թքած ունեմ». բժիշկները հրաժարվել են օգնել ծեր կնոջը, որից հետո նա մահացել է

Սևաստոպոլի բնակչուհի Լյուդմիլա Բելովան տեսանյութ է նկարահանել այն մասին թե ինչպես են քաղաքի հիվանդանոցի բուժաշխատողները հրաժարվել օգնություն ցուցաբերել թոշակառուին, ով ժամեր անց հենց հիվանդանոցի բակում էլ մահացել է:

Տարեց կինը որոշ ժամանակ առաջ ոտքերի վիրահատության է ենթարկվել այլ հիվանդանոցում: Դուրս գրվելուց հետո նա  դրսում է հայտնվել, քանի որ անտուն է եղել: Կինը վերքերը վիրակապելու կարիք է ունեցել, ինչը չի արվել:

Դրա հետևանքով ծեր տիկնոջ վերքերը թարախակալվել են: Հիվանդանոցում հրաժարվել են օգնել ծեր կնոջը, նույնիսկ շտապօգնություն չեն կանչել: Այս ամենը Բելովան տեսանկարահանել է, ապա ինքն է շտապօգնություն կանչել: Խումբը ժամանել է մեկ ժամից, բայց հիվանդ կինն արդեն մահացած է եղել:

Քաղաքի բնակիչները, սակայն, նշել են, որ այս դեպքը բացառիկ չէ: Քաղաքը չունի տարեցների խնամքի կենտրոն, և բազմաթիվ անտուն և հիվանդ ծերեր մահանում են փողոցներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ