Կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում. Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը տեսանյութ է հրապարակել և դիմել ոստիկանությանը՝ ակնարկելով, որ «Մալաթիա մոլ»-ում տեղի ունեցած հրդեհի ժամանակ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կաշառել է փրկարարներին:

«ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում։

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:

ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով»,- գրել է Մազմանյանը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված այս տեսանյութի վերաբերյալ.

«Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրված է հայտարարությունում:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում։ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով:

Posted by Տիգրան Մազմանյան on Wednesday, August 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ