Lragir.am-ը գրում է.
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը Արմենպրեսին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի մասնակցի սեպտեմբերի 3-5-ին Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովը հրավեր է հղել նաեւ Հայաստանի վարչապետին, բայց Երեւանը չի հաստատել հրավերը:
Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ համաժողովի պաշտոնական կայքում նշված է եղել Հայաստանի վարչապետի առանձնահատուկ հյուր լինելու հանգամանքը՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխության համատեքստում:
Թե որն է համաժողովը բաց թողնելու պատճառը, մանրամասնված չէ: Այն վարչապետի ծանրաբեռնված ժամանակացու՞յցն է, թե հանգամանքը, որ Լեհաստանի համաժողովը չունի այն քաղաքական կալիբրը, որից կարող է բխել Հայաստանի վարչապետի մասնակցությունն ու ելույթը:
Պետք չէ բացառել եւ այն, որ Հայաստանի վարչապետի չմասնակցության պատճառը Հայաստանում է, ավելի կոնկրետ՝ «Ամուլսարում»: Այդ հարցի շուրջ ստեղծվել է հակասական ներքին իրավիճակ, լարվածության շոշափելի ներուժով: Միաժամանակ, այդ հանգամանքից բացի, կա նաեւ խնդրի այսպես ասած «ներդրումային» կողմը: Ամուլսարի չլուծված հարցն ինքնին միջազգային բիզնես շրջանակներում Հայաստանի վստահելիության հանգամանքի վրա կախված ռիսկ է, որը կարող է բազմապատկվել այն դեպքում, երբ կայացվի շահագործումը չեղարկելու որոշում, թեեւ վարչապետը հայտարարել է հակառակ մտադրության մասին:
Շարունակությունը՝ այստեղ