Եթե նույնիսկ ատամի մածուկ գնելիս կարդում եք փաթեթավորման նշումները, հազիվ թե ուշադրություն դարձրած լինեք պարկուճի/тюбик/ ներքեւի հատվածին: Իսկ այնտեղ իրականում նշված է, թե ինչ նյութից է պատրաստված մածուկը: Կարմիր, կապույտ, կանաչ կամ սեւ քառակուսին մատնանշում են մածուկի որակը:
Ահա թե ինչ են նշանակում այս գույները.
Սեւ գույն – մածուկը պատրաստված է միայն քիմիական նյութերից:
Կարմիր գույն – համադրվել են քիմիական եւ բնական նյութերը
Կապույտ գույն — պարունակում է բնական նյութեր եւ դեղամիջոցներ
Կանաչ գույն – միայն բնական բաղադրիչներ
Ձեր ատամների առողջությունը կարեւոր է, այդ պատճառով էլ հաջորդ անգամ ատամի մածուկ գնելիս ուշադրություն դարձրեք փաթեթի ներքեւի հատվածում նշված գույնին: