Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԱՄՈՒԼՍԱՐ ՝ ՆՈՐ ՁԵՌԱԳԻՐ………
Հայաստանում գործում են մոտ 405 հանքեր:
Մեծ մասը մետաղական են և շահագործվում են բաց եղանակով:
Շահագործվող հանքերը հիմնականում շահագործվում են անցյալ դարի տեխնիկայով և նույնիսկ այն ժամանակ չեն համապատասխանել բնապահպանական նորմաներին:
Ամուլսարի հանքը եթե շահագործվի ,ապա կլինի այն եզակի հանքը,որ կաշխատի 21-րդ դարի տեխնիկայով և կհամապատասխանի 2-րդ դարի բնապահպանական նորմաներին:
Ուշադրություն դարձրեք նրան,որ ես չեմ ասում Ամուլսարը անվտանգ է կամ ոչ:
Ես ընդամենը արձանագրում եմ, Ամուլսարը ՀՀ ում գործող բոլոր հանքերից կլինի ամենաժամանակակիցը և անվտանգը:
Որպեսզի ավելի պարզ լինի բերեմ մեկ օրինակ:
Այսօր ՀՀ մեծաթիվ բնակարաններում դեռ առկա են անցյալ դարի հեռուստացույցներ,որոնք լամպային են կամ տրանզիստորային և նրանց ճառագայթումը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է քան ժամանակակից հեռուստացույցներինը:
Հիմա պատկերացրեք մի իրավիճակ,երբ դիցուք մեր քաղաքացին իր տանը ունենալով անցյալ դարի հեռուստացույց մերժում է նոր սերնդի նը ,որը մի քանի տասնյակ անգամ ավելի անվտանգ է:
Այստեղ լուծումը մեկն է,որը կնկալի նաև առաողջ տրամաբանությունը:
Մեր քաղաքացին նոր սերնդի հեռուստացույցը նրա ճառագայթման պատճառով մերժելիս,պետք է հրաժարվի նաև անցյալ դարի հեռուստացույցներից:
Ամփոփեմ՝
Եթե Հայաստանում պետք է գործեն անցյալ դարի տեխնիկայով շահագործվող ,ոչ մի բնապահպանական նորմաների չհամապատասխանող ,ակնհայտ վտանգավոր հանքերը,ապա ոչ մի առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում,թե ի՞նչու չպետք է շահագործվի մի քանի տասնյակ անգամ ավելի անվտանգ հանքը:
Միայն այսքանը բավարար է,որ արձանագրենք,որ Ամուլսարի շահարկման խնդիրը ոչ թե բնապահպանական է,այլ քաղաքական և հակահեղափոխության նոր ձեռագիր:
ԱՄՈՒԼՍԱՐ ՝ ՆՈՐ ՁԵՌԱԳԻՐ………Հայաստանում գործում են մոտ 405 հանքեր:Մեծ մասը մետաղական են և շահագործվում են բաց…
Posted by Artak Galstyan on Tuesday, August 27, 2019