«Հայաստանի գիտելիքահեն տնտեսության տանող ուժը պետք է լինի Ռազմարդյունաբերական համալիրը». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Էկոնոմիկայի նախարարներ՝ Հակոբ Արշակյանի ու Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզի ռազմարդյունաբերական N ընկերություն: Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել ընկերության ռազմական արտադրանքը, արտադրության կազմակերպման գործընթացը և զարգացման հեռանկարները:

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները պետք է լինեն առավել հաճախ և ավելացրել.

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ, որի ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ռազմական արտադրանքի կազմակերպմանը, ոլորտը նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով առաջ մղելու հնարավորություններին, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կադրերի պատրաստմանը, օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այս ոլորտի հետ կապված նախանշել է հավակնոտ խնդիրներ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մշակել Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման «ճանապարհային քարտեզ»՝ հստակ քայլերով առաջ շարժվելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ