«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է։
«Սիրելի՛ երեւանցիներ, տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետեւողականորեն իրականացվող ռազմավարության եւ ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը:
Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:
Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,–նշված է հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ NEWS.am