Սերժի ու Քոչարյանի օրոք ծանր հիվանդ լինելը պարտադիր պայման է եղել չալաղաջ պաշտոնում նշանակվելու համար

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք ծանր հիվանդ լինելը պարտադիր պայման է եղել չալաղաջ պաշտոնում նշանակվելու համար։

Պապաները աղքատ ու հիվանդ, հիվանդ ամուսինների առողջ կանայք՝ հարուստ ու օրումեջ անհայտ ծառայությունների դիմաց թանկարժեք նվիրատվություն տուն բերող, տղա էրեխեքը նեգոդնի բանակ գնալու համար, աղջկերքը….

Բա էս հիվանդոտ մասսային էլիտա ինչի՞ էին ասում։ Էլիտան սերուցքն է՝ ընտրախավը, իսկ դրանք՝ ջոկած հիվանդներ են եղել…

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Գագիկ Խաչատրյանի պաշտպանը հայտնել էր.

«Գագիկ Խաչատրյանը այս տարի, կիսատ թողնելով Գերմանիայում իր բուժումը, վարույթն իրականացնող մարմնի կանչով ժամանել է Հայաստան՝ իմանալով, որ իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, այսինքն նա փախուստի մտադրություն չունի, ավելին՝ արդեն մոտ 6 ամիս նա ստորագրություն ունի չհեռանալու մասին մեկ այլ քրգործով, ՀՔԾ-ի, այսինքն անձը երկիրը լքելու մտադրություն չունի (պաշտպանի խոսքով, իր պաշտպանյալը 6 անգամ Գերմանիայում վիրահատության է ենթարկվել, ունի ողնաշարի հետ խնդիրներ, ունի Գերմանիայի համապատասխան կլինիկայի րոֆեսորի կողմից տրված փաստաթուղթ, որ մշտապես պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, այլապես կարող է անգամ խնդիրը հաշմանդամության հասնել)»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ