2020-2021 ուստարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյաննը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվել է աշխատանքային քննարկումը:

Արդյունքում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

«Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,- գրել է Հայրապետյանը:

ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՓՈԽՀԱՏՈւՑԵԼՈւ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈւԼՈւՄ ԷՍիրելի քաղաքացիներ,քիչ առաջ ԱԺ կրթության…

Posted by Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan on Wednesday, August 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ