ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է հանդիպումը ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ:
«Իմ խոսքը Ռազմարդյունաբերողների միության և ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը»,- գրել է նա:
Իսկ ավելի վաղ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով:
Եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ:
Իմ խոսքը Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, August 28, 2019